Ծիծեռնակաբերդի բլուր

Ուսումնական ճամփորդություն

Advertisements

Թե ինչպես քիթը փախավ տիրոջից

Մի անգամ պարոն Գոգոլը մի պատմություն պատմեց քթի մասին: Էս քիթը Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ, զարմանալի բաներ էր անում: Այդպիսի մի քիթ էլ   չարաճճիություն էր  անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:
Նավամատույցի դիմաց մի պարոն էր ապրում: Մի օր էս պարոնը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց նայեց հայելուն և սարսափած բղավեց
_ Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը:
Նրա դեմքին քիթ չկար…

Մանկական հաջողությունների երաշխիքը

Խաղեր և փորձեր, IMG_3070Ջոն Հոլթ

Փոքր երեխաները պաշտում են խաղալը և ցանկացած բան կարող են խաղի վերածել: Այսօր առավոտյան Լիզան ավագ քրոջ՝ Նելլի հետ անկողնում էր: Սկզբում Նելլը անջատում էր մահճակալի լույսը, իսկ Լիզան միացնում էր այն՝ ասելով. «Մի’ անջատիր»: Ավագ քույրը շատ դանդաղորեն ձեռքը մոտեցնում էր անջատիչին: Ամեն անգամ՝ նրա ձեռքի շարժումի հետ, Լիզան ասում էր. «Մի’ անջատիր»: Դա կարող էր շատ երկար շարունակվել: Վերջիվերջո լույսը պիտի անջատվեր: Եթե Լիզան միացներ, խաղը նորից պիտի սկսվեր: Continue reading